Փափազյանի մուտքը ՀՀ արգելել են, իսկ «Գորշ Գայլեր»-ի մտերիմին` թույլ տվել. Փոստանջյանը հարցում է ուղարկել ԱԱԾ

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը հարցում է ուղարկել. 

 

 «Հարգելի՛ պարոն Աբազյան,

Հուլիսի 14-ին «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք է կատարել Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը: 
Մուրադ Փափազյանին վայրէջքից հետո օդանավակայանի աշխատակիցները տեղափոխել են առանձին սենյակ և հայտնել, որ իր մուտքը Հայաստան արգելված է, պատճառաբանելով որ ինքն անցանկալի անձ է Հայաստանում:

 

Տեղեկացնենք Ձեզ, որ 2021 թվականի մարտ ամսին Հայաստան է ժամանել թուրքական «Գորշ Գայլեր» ահաբեկչական խմբավորման հետ մտերիմ (եթե ոչ մտերիմ, այլ անդամ) Սամսոն Օզարարատը, ով ոչ միայն անցանկալի, այլ նաև վտանգավոր անձ է համարվում Հայաստանի համար: Վերջին օրերին Սամսոն Օզարարատը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում հանդիպել է նաև Նիկոլ Փաշինյանի ամուսին Աննա Հակոբյանի հետ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածներով` խնդրում ենք տրամադրել տեղեկություններ հետևյալի մասին.

 

1. Ինչո՞ւ է Մուրադ Փափազյանը Հայաստանի համար անցանկալի անձ համարվում:

2. Ինչո՞ւ չի արգելվել թուրքական «Գորշ Գայլեր» ահաբեկչական խմբավորման հետ մտերիմ՝ (եթե ոչ մտերիմ, այլ անդամ) Սամսոն Օզարարատի մուտքը Հայաստան, արդյո՞ք Սամսոն Օզարարատը Հայաստանի համար ցանկալի անձ է համարվում»,- գրել է Փոստանջյանը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ