Արմեն Գրիգորյանը թույլ չի տվել խոսել առողջական խնդիրների մասին. փաստաբան

Նա մեզ թույլ չտվեց դատարանի առջև խոսել իր առողջական խնդիրների մասին. Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանրահավաքին 

 

Արմենը բժշկական կրթություն ուներ, բժիշկ էր։ Նա ասում էր` ես իմ բուժմամբ զբաղվում եմ։ Մինչև օրս նա մեզ թույլ չտվեց դատարանի առջև խոսել իր առողջական խնդիրների մասին։ 

 

Սոցցանցերում ինչ–որ պաշտոնական շրջանակներ սկսկել են սլաքներն ուղղել դեպի քրեակատարողական հիմնարկը։ ՔԿՀ–ում մենք չենք տեսել Արմեն Գրիգորյանի հանդեպ որևէ վատ վերաբերմունք, եղել են մանր–մունր խնդիրներ, որոնք շատ արագ լուծվել են։ 

 

Խնդիրն այն է, թե Գրիգորյանին երբ և ովքեր են նստեցրել, ում հրամանով, նա այնտեղ է հայտնվել բացառապես իր քաղաքական հայացքների համար, 2021 թվականի ապրիլին մի հաղորդման ժամանակ ասած մի քանի էմոցիոնալ խոսքի համար, որը հիշեցին մեկ տարի անց։ 

Քաղաքականություն

Պատահարներ