Ծառից չէր ընկել աստիճանի վրա, այլ համագյուղացին էր դանակահարել
Հուլիսի 11-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է բերվել 32-ամյա երիտասարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ հարազատների՝ նա վնասվածքը ստացել էր Մյասնիկյան գյուղի իրենց դաշտում ծառից աստիճանի վրա ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Բաղրամյանի և Արմավիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Մյասնիկյան գյուղի դաշտերում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառել էր 32-ամյա համագյուղացին:
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 13-ին 32-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է նախաքննական մարմին:
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում․ երկու աղջիկ դիմել է փախուստի, իսկ տղաներին և 20-ամյա աղջկան հաջողվել է բերման ենթարկել
Այսօր՝ հուլիսի 17-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներով հետապնդման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում...
ՀՐԱՏԱՊ․ «Յունիբանկ»-ում պայթյունի հետևանքով կա զոհ․ մանրամասներ
Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկ...
Ջրաշխարհ չգնալու համար 13-ամյա աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին
«Ջրաշխարհ» գնալու համաձայնություն չստանալու համար անչափահաս աղջիկը զգալի չափով դեղ է խմել եւ տեղափոխվել հիվանդանոց: ArmL...
Արտակարգ դեպք՝ Երևանում. վթարի վայրից 1 հոգու դանակահարված վիճակում տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստ...