Արտակարգ դեպք՝ Երևանում. վթարի վայրից 1 հոգու դանակահարված վիճակում տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրանական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, հեմոմիեմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաքաղացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Հարություն Հ-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ նրան դանակահարել են Ամիրյան փողոցում։ Արդեն տեղում ոստիկանները տաք հետքերով պարզում են, որ ժամը 01։00-ի սահմաններում Ամիրյան փողոցի 27 հասցեի դիմաց բախվել են անհայտ անձի կողմից վարած BMW X5 մակնիշի և 34-ամյա Անդրանիկ Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Opel-ի անչափահաս ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 11 ամսական Էլիաս Զ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվում է «Արաբկիր» ԲԿ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի վարորդի ինքնությունը։ Ոստիկանության կենտրոնական բաժնում ունեն կասկածներ, որ դանակահարվածը առնչություն ունի նշված վթարի դեպքին։
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում․ երկու աղջիկ դիմել է փախուստի, իսկ տղաներին և 20-ամյա աղջկան հաջողվել է բերման ենթարկել
Այսօր՝ հուլիսի 17-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներով հետապնդման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում...
ՀՐԱՏԱՊ․ «Յունիբանկ»-ում պայթյունի հետևանքով կա զոհ․ մանրամասներ
Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Տեցի կռուգ»-ում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր, հուլիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին...
Ջրաշխարհ չգնալու համար 13-ամյա աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին
«Ջրաշխարհ» գնալու համաձայնություն չստանալու համար անչափահաս աղջիկը զգալի չափով դեղ է խմել եւ տեղափոխվել հիվանդանոց: ArmL...