Նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ. Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը
ՔՊ–ն ընդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի: ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
«Մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում հարգանքը առ ժողովրդի տված քվեն: Մենք հարգում ենք ժողովրդի տված քվեն, և կարծում ենք, որ ընդդիմության այս վարվելակերպը, փիլիսոփայությունը ընտրողների համար պետք է խնդիր լինի և կարծում եմ՝ ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի»,- ասաց Ռուբինյանը:
Ռուբինյանը նաև հավելեց. «Եթե ընդդիմությանը թվում է, որ մենք պետք է դիմենք ՍԴ և ԱԺ-ից նրանց փախուստի փրկօղակ նետենք, նրանք սխալվում են, նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, իրենք պիտի նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչ ասել են փողոցներում»:
Դիտարկմանը, որ ընդդիմադիրներն ասել են, որ իշխանության օրակարգով ԱԺ չեն գալու, Ռուբինյանը պատասխանեց. «Ես էլ ասում եմ, որ իրենք գլուխները կախ կգան, որ չեկան, կքննարկենք»:
Հիշեցնենք, որ ԱԺ խորհուրդը նիստ էր գումարել, որի օրակարգում ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցն էր: Խոսքը, մասնավորապես, 2 խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու մասին է։ Ցանկում չկան միայն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի (նախկինում` «Պատիվ ունեմ» խմբակցությունից) և անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի (նախկինում` «Պատիվ ունեմ» խմբակցությունից) անունները։
Նմանատիպ հոդվածներ
ԿԱՐևՈՐ. Միրզոյանն ու Բայրամովը վաղը կհանդիպեն
Հուլիսի 16-ին Թբիլիսում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախա...
Ստամբուլում մեկնարկել են ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ -ի ներկայացուցիչների բանակցությունները
Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ հացահատիկի խ...
«Ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին». Իրանի հոգևոր առաջնորդ
«Մենք ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին»,֊այս մասին Թվիթերի իր էջում գրել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ...
Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել` ուղղված տարածաշրջանային խաղաղության խաթարմանը. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար հայտարարութամբ՝ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպմ...