Մանրամասներ՝ Մերձմոսկվայում ծեծի ենթարկված հայի մահվան դեպքից. ինչ է հայտնի

Պարզվել են Մերձմոսկվայի Կաշիրի քաղաքային շրջանում տեղի ունեցած միջադեպի նոր հանգամանքները, որի ժամանակ ազգությամբ հայ 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը ծեծի էր ենթարկվել: 

 

Ինչպես գրում է Mk.ru-ն՝ միգրանտների կողմից ծեծի ենթարկված Տեր-Խաչատրյանը մահացել է սրտի կաթվածից:

Նրա ընտանիքի ընկերները պատմել են, որ տղամարդը Տարասկովո գյուղում ապրել է կնոջ և երեք երեխաների հետ։
 

Շրջապատում տղամարդը հայտնի է եղել որպես պարկեշտ մարդ: 
 

Կոնֆլիկտը եղել է Միջին Ասիայից եկած միգրանտների հետ, որոնք միջադեպից առաջ ծեծկռտուքի մեջ են եղել Տեր-Խաչատրյանի որդու հետ: 

 

Վերջինս հորը պատմել է, որ անծանոթներն իրեն ընկերակցած աղջիկների հասցեին ինչ-որ բան են ասել, տղան պաշտպանել է նրանց, իսկ ավելի ուշ՝ հայրն էլ պաշտպանել է որդուն: 

 

Կոնֆլիկտից հետո Կարենը վերադարձել է տուն: Մի քանի ժամ անց նրա սիրտը վատացել է։ Բժիշկները էլեկտրասրտագրություն են արել և հեռացել, սակայն հիվանդի վիճակը կրկին վատացել է, և նա մահացել է սրտի կաթվածից։ Տղամարդու մարմնի վրա եղել են կապտուկներ, քերծվածքներ և հեմատոմաներ: