Քաղաքականություն

Գերմանիան էներգետիկ անվտանգության խնդիրներ կարող է ունենալ. Գերմանիայի կանցլեր

Lilit T. 1 րոպե 144 դիտում
Գերմանիան էներգետիկ անվտանգության խնդիրներ կարող է ունենալ. Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունում է «Հյուսիսային հոսք» գազատարի համար գազատուրբին փոխանցելու վերաբերյալ Կանադայի իշխանությունների որոշումը։ 

«Մենք ողջունում ենք մեր կանադացի ընկերների և դաշնակիցների որոշումը»,- մեջբերում է Welt-ը Շոլցի խոսքերը։ 

Հունիսի կեսերին «Գազպրոմը» հայտարարել էր. որ կարող է օրական ընդամենը 67 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարել «Հյուսիսային հոսք»-ին՝ 167 միլիոն խորանարդ մետր ծրագրված ծավալի փոխարեն։ 

Գերմանիային էներգետիկ ռեսուրսներով ապահովելու հարցն էլ դեռ երկար կմնա օրակարգում, ասել է կանցլեր Օլաֆ Շոլցը։ 

Նրա խոսքով` իշխանությունները փորձում են հնարավորինս պատրաստվել հնարավոր դեֆիցիտին։ Խոսքը, ի թիվս այլ բաների, հեղուկ բնական գազի խողովակաշարերի և տերմինալների կառուցման, ինչպես նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների գործարկման մասին է։ Միևնույն ժամանակ, Շոլցը մանրամասնել է, որ նման միջոցներ կպահանջվեն առաջիկա ձմռանից հետո։ 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250