Այս ամենը չէր լինի․ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը հաղթեր 2020թ․ ընտրություններում, ապա թույլ չէր տա, որ Ուկրաինայում կոնֆլիկտը սրվի։ РИА-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա ասել է Ալյասկայում՝ իր կողմակիցների հետ հանդիպմանը։

 

Նրա գնահատմամբ՝ Բայդենի վարչակարգի օրոք երկիրն անդունդի մեջ է հայտնել։

 

«Մենք կարող էինք համաձայնության գալ, և անգամ այս ամենը չէր լինի»-ուկրաինական զարգացումների վերաբերյալ ասել է ԱՄՆ նախկին նախագահը։

Հիշեցնենք, որ Թրամփը վերջերս նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը։

Քաղաքականություն