Քաղաքականություն

Արևմուտքի սխալ քաղաքականությունը՝ Սիրիայում հումանիտար աղետի պատճառ. Դամասկոս

Lilit T.
Արևմուտքի սխալ քաղաքականությունը՝ Սիրիայում հումանիտար աղետի պատճառ. Դամասկոս

Արևմուտքի սխալ քաղաքականությունը հանգեցրեց Սիրիայում հումանիտար աղետի․ Դամասկոս 
Արևմտյան որոշ երկրների սխալ քաղաքականությունը Սիրիայում հանգեցրել է հումանիտար աղետի։  Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բասսամ Սաբբահը։ 

«Այդ երկրները փորձում են մոլորեցնել հասարակական կարծիքը՝ հայտարարելով սիրիացիների մարդասիրական գործողություններին աջակցելու իրենց ցանկության մասին»,- ասել է նա։ 

Նրա խոսքով, ՄԱԿ-ի 2858 բանաձևի տապալման համար պատասխանատու են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Սաբահը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի կողմից առաջարկված Սիրիայի վերաբերյալ հավասարակշռված բանաձևի նախագիծը չի ընդունվել։ 

«Դամասկոսը խստորեն դատապարտում է «Եվրոեռյակի»-ի երկրների պնդումները՝ խեղաթյուրել փաստերը, շարունակել քաղաքականացնել մարդասիրական գործունեությունը և խոչընդոտել սիրիացի քաղաքացիների տառապանքը նվազեցնելու ազնիվ ջանքերին», – ընդգծել է դիվանագետը: 

Նա նշել է, որ Սիրիան հատուկ ուշադրություն է դարձնում հումանիտար խնդրին և բոլոր ջանքերը գործադրում է սիրիացի ժողովրդի հումանիտար կարիքները բավարարելու և նրա խնդիրները լուծելու համար։ 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանը վետո է դրել Իռլանդիայի և Նորվեգիայի կողմից Սիրիա մարդասիրական օգնության անդրսահմանային առաքման համար Բաբ էլ-Հավա անցակետի գործունեությունը մեկ տարով երկարաձգելու մասին բանաձևի նախագծի վրա: Ռուսաստանը դեմ էր քվեարկել, Անվտանգության խորհրդի մնացած բոլոր անդամները՝ կողմ , Չինաստանը ձեռնպահ էր քվեարկել։ 

Իռլանդիայի և Նորվեգիայի պատրաստած բանաձևի նախագիծը նախատեսում էր անցակետի աշխատանքի երկարաձգում 2023 թվականի հուլիսի 10-ից մինչև հունվարի 10-ը, այնուհետև ավտոմատ կերպով ևս վեց ամսով։ 

Ռուսաստանը այլընտրանքային նախագիծ է պատրաստել, ըստ որի՝ առաջարկվում է անցակետի աշխատանքը երկարաձգել վեց ամսով՝ մինչև 2023 թվականի հունվարի 10-ը։ Այնուհետև դրա գործունեությունը ընդլայնելու համար անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի լրացուցիչ բանաձև ընդունել։ Մոսկվայի բանաձևի նախագծի վրա վետո  են դրել նաև արևմտյան երկրները։ 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250