Փաշինյանի ցավակցական հեռագիրը` Ճապոնիայի նախկին վարչապետի սպանության կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության կապակցությամբ:
«Ձերդ գերազանցություն,
Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության գույժից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:
Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն բացահայտել նախկին վարչապետի սպանությունը և պատժել մեղավորներին:
Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Շինձո Աբեի հարազատներին ու մերձավորներին»:
Նմանատիպ հոդվածներ
«Ոչ ոք չլսեց, նրանք արհամարհեցին մեր նախազգուշացումները». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եվրոպական երկրները փորձում են փոխար...
Կրեմլից մեկնաբանել են Պուտինի խոսքերը, թե մեծ հաշվով, ՌԴ-ն դեռ լրջորեն ոչինչ չի սկսել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «մեծ հաշվով...
«Մեզ պատմել են, թե ինչպես եք անձամբ խնդրում բոլորին մեկուսացնել Ռուսաստանին». Զախարովան՝ Բլինկենին
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը պատասխանել է Թագուհի Թովմասյանի հրատապ գրությանը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջու...