«Ոչ ոք չլսեց, նրանք արհամարհեցին մեր նախազգուշացումները». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եվրոպական երկրները փորձում են փոխարինել Ռուսաստանից ստացվող էներգառեսուրսները, սակայն դա հանգեցնում է գազի գների բարձրացման։
«Նման գործողությունների հետևանքը կլինի գազի գնի աճը սփոթ շուկայում և վերջնական սպառողների, այդ թվում՝ տնային տնտեսությունների համար էներգառեսուրսների արժեքի բարձրացումը», - ընգծել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանափակումները շատ ավելի մեծ վնաս են հասցնում հենց դրանք սահմանող երկրներին։
«Ես եվրոպական երկրների գործընկերներին բազմիցս զգուշացրել եմ նման հետևանքների մասին, նաև անձնական հանդիպումների ժամանակ: Բայց ոչ ոք չլսեց, նրանք արհամարհեցին մեր նախազգուշացումները: Սա հենց այն իրավիճակն է, որը մենք կանխատեսում էինք, այսօր այն իրողություն է»,- ասել է Պուտինը։
Պուտինի խոսքով` չնայած Արևմուտքի կիրառած աննախադեպ սահմանափակումներին` իրավիճակը ռուսական վառելիքաէներգետիկ բնագավառում կայուն է, որոշ ցուցանիշներով նույնիսկ աճ է արձանագրվել։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլից մեկնաբանել են Պուտինի խոսքերը, թե մեծ հաշվով, ՌԴ-ն դեռ լրջորեն ոչինչ չի սկսել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «մեծ հաշվով...
«Մեզ պատմել են, թե ինչպես եք անձամբ խնդրում բոլորին մեկուսացնել Ռուսաստանին». Զախարովան՝ Բլինկենին
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը պատասխանել է Թագուհի Թովմասյանի հրատապ գրությանը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջու...
«Գազ կստանանք Ադրբեջանից, դա վերջ կդնի ռուսական մենաշնորհին». Բուլղարիայի վարչապետ
Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման բացումը և դրա միջոցով ադրբեջանական...