Կրեմլից մեկնաբանել են Պուտինի խոսքերը, թե մեծ հաշվով, ՌԴ-ն դեռ լրջորեն ոչինչ չի սկսել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «մեծ հաշվով, ՌԴ-ն դեռ լրջորեն ոչինչ չի սկսել»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում հիշեցրել է, որ ներուժն անհամեմատելի է, Ռուսաստանն այս առումով այնքան մեծ ներուժ ունի, որ այժմ դրա միայն մի փոքր մասն է ներգրավված Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության մեջ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկատվությունը փոխանում է РИА Новости-ն:
«Պետության ղեկավարը պարզապես մեկնաբանել է այն հայտարարությունները, որոնք հնչում են արևմտյան երկրներից, Կիևից, որոնք ասում են, թե Կիևը մարտի դաշտում կհասնի ընդհուպ մինչև հաղթանակ։ Պուտինը պարզապես հիշեցրել է, որ պոտենցիալները միանգամայն անհամեմատելի են, և Ռուսաստանի ներուժն այնքան մեծ է այս առումով, որ այժմ նրա միայն մի փոքր մասն է ներգրավված հատուկ ռազմական գործողության մեջ։ Այդ պատճառով Արևմուտքի հայտարարությունները բառացիորեն անհեթեթ են, դրանք անհեթեթ են և ուղղակի ավելացնում են ուկրաինացի ժողովրդի վիշտը, ինչի մասին ևս երեկ ասաց նախագահ Պուտինը», – ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
«Ոչ ոք չլսեց, նրանք արհամարհեցին մեր նախազգուշացումները». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եվրոպական երկրները փորձում են փոխար...
«Մեզ պատմել են, թե ինչպես եք անձամբ խնդրում բոլորին մեկուսացնել Ռուսաստանին». Զախարովան՝ Բլինկենին
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը պատասխանել է Թագուհի Թովմասյանի հրատապ գրությանը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջու...
«Գազ կստանանք Ադրբեջանից, դա վերջ կդնի ռուսական մենաշնորհին». Բուլղարիայի վարչապետ
Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման բացումը և դրա միջոցով ադրբեջանական...