Ոստիկանությունից «սլիվ» են անում․ Կուբատյանը` Մարությանի ահազանգի մասին

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

 «Ուրեմն՝ քաղաքացին զանգահարում է ոտիկանություն ու հայտնում ինչ-որ իրավախախտման մասին: Բացի այն, որ ոստիկանությունը չի ապահովում զանգողի գաղտնիությունը, այլ նաև ինֆորմացիան «սլիվ» է անում լրատվամիջոցներից մեկին: 


Իսկ չեք ուզո՞ւմ նախաքննություն իրականացնել և պարզել, ոնց է ահազանգը հայտնվել լրատվամիջոցներից մեկում»:

 

Հիշեցնենք, որ այսօր  լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Հայկ Մարությանը և հայտնել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաև ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել»: 

Նշենք, որ ավելի ուշ ոստիկանությունը ևս անդրադարձավ տեղեկությանը, մասնավորապես հայտնելով, որ ուղեկցումն իրականացվել է ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների կողմից՝ ըստ նախատեսված կարգի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի։ Ավտոմեքենաներից հայհոյանքներ հնչեցնելու մասով Մալաթիայի քննչական ստորաբաժանումում կատարվում է նախաքննություն։

Քաղաքականություն