«Գերիներին կպահեն այնքան, քանի դեռ...». ՊՎԾ նախկին պետի դիտարկումը

 Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ, նախկին պատգամավոր Տիգրան Ոլիխանյանը գրում է. «Գերեվարված կամ այլ պահվող անձանց մասին 

Բարդ է գրելը, բայց նաև բարդ բաները պետք է ասել։ Գերիներին կպահեն այնքան ժամանակ, քանի դեռ «օգտակար» է (կարող է օգուտ տալ)։ 

Կարծում եմ՝ գերեվարված անձանց վերադարձման հետ կապված պետք է դադարեցնել բոլոր բանակցությունները գերեվարող կողմի հետ։ Այս թեմայով գերեվարող կողմի հետ շփումները կարող են լինել միայն տեխնիկական հարցերի վերաբերյալ, օրինակ՝ թե որ օդանավակայանում է իջնելու գերիներին վերադարձնող ինքնաթիռը, ինչպիսի փոխհատուցում է տրվելու գերիներին և այլն։ 

Ընդդիմության կամ այլ շահագրգիռ խմբերի կողմից այս հարցի շահարկումը, դրանով իսկ գերիներին բանակցային գործոն դարձնելը բացառելու համար գուցե անհրաժեշտ լինի նաև օրենսդրությամբ կառավարությանը զրկել այդպիսի բանակցություններ վարելու լիազորություններից։ Գերիների վերադարձման կապակցությամբ որևէ բանավոր կամ գրավոր պայմանավորվածությունը կամ խոստումը պետք է լինի քրեական ծանր հանցագործություն։ Դա նաև լրացուցիչ խրախուսելու է հետագա գերեվարումները։ 

Այս քայլերով պետք է իմաստազուրկ դարձնել գերեվարված անձանց պահումը գերեվարող երկրի համար։ 

Գերեվարված անձանց առկայությունը որևէ երկրում վարկանիշային խայտառակություն է տվյալ երկրի համար, և կարծում եմ՝ ոչ մի երկիր գերի չի պահի, եթե իմանա, որ գերի պահելուց որևէ բանակցային առավելություն կամ այլ «օգուտ» ստանալու հնարավորությունը բացառված է»:

Քաղաքականություն