
Եգիպտոսում ավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ

Եգիպտոսի հարավում խոշոր վթար է տեղի ունեցել, կան զոհեր և տուժածներ։
«Ավտոբուսը շրջվել է Ասուան նահանգի Աբու Սիմբել տանող մայրուղու վրա»,-նշվում է հրապարակման մեջ: Նշվում է, որ վթարի հետևանքով 8 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվել։
Նշենք, որ Աբու Սիմբելում են գտնվում են զբոսաշրջիկների շրջանում տարածված հնագույն Եգիպտոսի տաճարային համալիրները։