Հայաստանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

 

Այս մասին նշված է ՀՀ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Քաղաքականություն