ՀԱՊԿ-ը տարածաշրջանում բարդություններ է կանխատեսում․ Կուզնեցով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կանխատեսում է տարածաշրջանում բարդություններ՝ Ուզբեկստանում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը «Ինֆոֆորում - Սոչի» Հարավային տեղեկատվական անվտանգության IX ֆորումում:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Կուզնեցովը նշել է․ «Ուզբեկստանը ՀԱՊԿ-ի պատասխանատվության շրջաններից մեկի մաս էր կազմում... ընթանում է զարգացման կանխատեսում, ինչից հետևում է՝ այս ամենը չափազանց անկայուն է, սպասվում են բարդություններ: Գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության և Ուզբեկստանի միջև բանակցություններ են կայացել այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ, Ռուսաստանի Դաշնությունը աջակցություն է հայտնել։ Այս ամենը, իհարկե, կդիտարկվի ՀԱՊԿ կանոնադրական մարմինների ոլորտում, և սրան նույնպես արձագանք կլինի... Հասկանալի է, որ Ուզբեկստանում տեղի ունեցած անկարգություններում ներգրավված են նաև այլ պետությունների ներկայացուցիչներ, որոնք նպաստում են այս իրավիճակի բացասական զարգացմանը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը սահմանադրական փոփոխությունների շրջանակում առաջարկել էր չեղարկել Ղարակալպակստանի ինքնավարության կարգավիճակը, ինչից հետո մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող Ղարակալպակստանում զանգվածային բողոքի ակցիաներ և անկարգություններ էին սկսել: Արդյունքում երկրի նախագահը հայտարարել էր արտակարգ դրություն, որը տևելու է մինչև օգոստոսի 2-ը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի հայտնի թաղամասերից մեկի հարցով
Ադրբեջանի իշխանություններն ընդդեմ Հայաստանի նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կապված Երեւանի «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասի հետ...
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակ...
ՀՐԱՏԱՊ․ Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհա...
Ընդդիմությունը շտապ հավաք է անցկացնում
«Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երիտասար...