«Թուրքիան, երբ դեմ հանդիման է դուրս գալիս վտանգին, հաշվի չի առնում, թե ով որտեղ է գտնվում». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի։ Տեղեկատվությունը հայտնում է ermenihaber-ը:
Նա պնդել է, որ Շվեդիային և Ֆինլանդիային իրենց ներկայացրած փաստաթղթում փաստել են, որ PYD-ն (Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցություն- խմբ.) ու PKK-ն («Քուդիստանի բանվորական» կուսակցություն-խմբ.) կապ ունեն միմյանց հետ։ Բացի այդ, իրենք հիշյալ երկներին են ներկայացրել այն անձանց վերաբերյալ փաստաթղթերը, որոնք իբր ահաբեկիչներ են, ներքաշված են ահաբեկչության մեջ և իրենց հանցավարությունը հաստատված է։
Չավուշօղլուն ԱՄՆ-ին, Ֆրանսիային և որոշ այլ երկրների մեղադրել է երկերեսանի լինելու և երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։
Նրա խոսքով՝ Ֆինլանդիան և Շվեդիան ստիպված են համատարիմ մնալ այդ փաստաթղթին։
«Եթե հավատարիմ չմնան, մենք նրանց չենք ընդունի ՆԱՏՕ։ Թուրքիան, երբ իր դեմ վտանգ է առաջանում, անում է անհրաժեշտ ամեն ինչ և վերացնում այն»,-զգուշացրել է նա։
Հարցին, թե ինչ կլիներ, եթե Ֆինլանդիան և Շվեդիան հնարավոր անդամակցությունից հետո համաձայնագրի կետերը չկատարեն, Չավուշօղլուն պատասխանել է.
«Մենք պայմանանագիր ունենք նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ։ Նրանք պատրաստվում էին այդ ահաբեկիչներին քաշել 30 կիլոմետր հարավ, բայց չարեցին։ Վերջերս ահաբեկչական կառույցն ավելացրել է ոտնձգությունների թիվը Սիրիայի ներսում և նաև Սիրիայից դեպի մեր տարածքներ։ Մեր հարցերը ինքներս ենք լուծելու և մաքրելու ենք։ Եթե այդ երկրները տեր չկանգնեն իրենց խոսքին, մենք էլ կանենք մեր համապատասխան քայլերը։ Թուրքիան, երբ դեմ հանդիման է դուրս գալիս վտանգին, հաշվի չի առնում, թե ով որտեղ է գտնվում, անում է այն, ինչ պետք է ու վերացնում է»։
Նմանատիպ հոդվածներ
«Աշխարհում բոլորի համար պարզ է, որ Ուկրաինան կհաղթի». Զելենսկի
Աշխարհում բոլորի համար, այդ թվում ՝ Ռուսաստանում խելացի մարդկանց համար, հասկանալի է, որ Ուկրաինան կհաղթի ընթացիկ պատերազ...
«Թուրքիայում քաղաքացիական պատերազմի հավանականությունը 100% է, խնդիրը լոկ այն է, թե երբ կսկսվի». թուրք պատգամավոր
Թուրքիայում «Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը կուսակցության նահանգային համաժողովի ընթացքում հայտարա...
«Ճապոնիան Ռուսաստանից ոչ նավթ, ոչ գազ չի ստանա». Մեդվեդևը պատասխանել է Ճապոնիայի վարչապետին
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան վերջերս ասել էր, որ շուտով Արեւմուտքը ռուսական նավթի գինը կիջեցնի նրա ներկայիս արժեքից...
«ԱՄՆ-ն և Ռուսաստանն իրավունք չունեն խոսել Թուրքիայի ԶՈՒ ծրագրվող գործողության մասին». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն Սիրիայի հյ...