Պատահարներ
Հայտնաբերվել է անհետ կորած քաղաքացու դին. ԱԻՆ
Unknown
Փրկարարները հայտնաբերել են Տավուշի մարզի Պառավաքար գյուղի անհետ կորած բնակչի դին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ հուլիսի 3-ին, ժամը 10։28-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պառավաքար գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Որոնողափրկարարական աշխատանքները մթության և բարդ ռելիեֆի պատճառով ժամանակավորապես դադարեցվել էին:
Այսօր` ժամը 09։30-ին որոնողական աշխատանքները սկսվել են. որոնողական աշխատանքներին մասնակցել են 18 փրկարար, ոստիկանության 20 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:
Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են քաղաքացու դին։
Նմանատիպ հոդվածներ
Սպանվել է «Ծռի Վարդանը». մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ` Ծաղկաձորում. Shamshyan
Unknown
Պայթյուն` Խերսոնի հեռուստաաշտարակի մոտ
Unknown
Զինված արցախցիները գալիս էին Երևան՝ հայտնի անձին սպանելու. Shamshyan
Unknown
Եռման ջուր է լցրել ամուսնու սեռական օրգանի վրա` երազում ուրիշ կնոջ սեր խոստովանելու համար. Բոլիվիա
Unknown