Թուրքիան և Հայաստանը պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանի բացման մասին երկու երկրներ այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումներ։ Այս մասին հայտնում է Anadolu-ն:
Նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ թուրք դիվանագետ Սերդար Քըլըչի և Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հանդիպման վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 1-ին Վիեննայում կայացել է Քըլըչի և Ռուբինյանի չորրորդ հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը պետք է հնարավորինս շուտ բացվի երկու երկրներ այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։
Հայտարարության մեջ այնուհետև ասվում է, որ «կողմերը պայմանավորվել են որքան հնարավոր է շուտ սկսել օդային ուղիղ բեռնափոխադրումներ Թուրքիայի և Հայաստանի միջև և որոշել են նախաձեռնել անհրաժեշտ գործընթացը այդ նպատակին հասնելու համար»։
Մյուս կողմից, նշվել է, որ քննարկվել են նաև այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների հարաբերությունների «լիարժեք կարգավորումն ապահովելու համար», ինչը բանակցությունների վերջնական նպատակն է։
Նշվում է, որ կողմերն ընդգծել են առանց նախապայմանների կարգավորման գործընթացը շարունակելու իրենց համաձայնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
ՀՀ-Թուրքիան առանձին հարց է. Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Այս մասին հանրայինի եթ...
Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանը հանդիպել են. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվ...
Իշխանական ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են իրար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանն այսօր քննարկելու է ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյա...