Որքան գումար են հավաքել ուսուցիչների նվերների, ավարտական երեկույթի համար․ գործը ոստիկանությունում է
Հունիսի 27-ին Գյումրու թիվ 11 դպրոցի զինղեկ Կ․Գ․-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանության Մուշ բաժին՝ նշելով, որ դպրոցի տնօրեն Ա․ Գ․-ի ցուցումով 2022թ. մայիս ամսվա ընթացքում Գյումրու թիվ 11 դպրոցի 9-րդ դասարանի թվով 95 աշակերտներից յուրաքանչյուրից հավաքագրվել է 23.500-29.000 ՀՀ դրամ գումար։ Աշակերտները գումարը փոխանցել են դասղեկներին, փոխանցում է Aravot.am-ը։
Հավաքագրված գումարից, ըստ հաղորդման, 15.000 ՀՀ դրամը նախատեսված է եղել ռեստորանի ավարտական երեկույթի համար՝ որպես մեկ աթոռի գումար, 6000-ական ՀՀ դրամը պետական փոխադրական քննությունների հանձնաժողովին և ուսուցիչներին հյուրասիրություն կազմակերպելու համար, 3000-ական ՀՀ դրամը՝ տնօրեն Ա.Գ․-ին և փոխտնօրեն՝ Գ․ Պ․-ին նվերներ գնելու համար։ Նվեր ստացող մյուս անձանց տվյալները ճշտվում են։ 5000-ական ՀՀ դրամ, ըստ զինղեկի, նախատեսել են ավարտական ալբոմների համար։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ տրամադրություններ են Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
«Հիմա Բերձորում նույն իրավիճակն է, ինչ մեկ ամիս կամ երկու ամիս առաջ էր: Ադրբեջանը ճանապարհ է կառուցում, բայց բնակչությու...
Ինչ իրավիճակ է թշնամու կրակի տակ հայտնված Խաչիկ գյուղում
Տեր Հովհաննես Մաթևոսյանը, որը հոգևոր ծառայություն է մատուցում Խաչիկ գյուղում, ֆեյսբուքյան էջում գրառում է արել գյուղում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ամբողջությամբ մերկ տղամարդը վազում Երևանի կենտրոնում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մի տղամարդ մերկ վազում Երևանի կենտրոնում։ Տեսանյութը համաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայհոյանքներ, լարված իրավիճակ՝ զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ
Դատախազության շենքի առջեւ այսօր՝ հունիսի 30-ին, բողոքի ակցիա իրականցնող զոհված զինծառայողների ծնողներից տասը մտան շենք՝...