Ի՞նչ տրամադրություններ են Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
«Հիմա Բերձորում նույն իրավիճակն է, ինչ մեկ ամիս կամ երկու ամիս առաջ էր: Ադրբեջանը ճանապարհ է կառուցում, բայց բնակչությունը շարունակում է ապրել Բերձորում՝ առանց ճամպրուկային և խուճապային տրամադրությունների։ Ինչ վերաբերում է ժողովրդին տարհանելուն, ապա որևէ պաշտոնական հրաման չկա: Մարդիկ իրենց սովորական առօրյայով ապրում են, էստեղ ամեն մարդ գիտի իր անելիքը: Ես իսկապես եմ ասում, խուճապ չկա, մարդիկ շատ երկար են պատրաստվում ապրել Բերձորում: Մենք չենք կարող ասել, թե հետո ինչ կլինի: Կառուցվում է Արցախը ՀՀ-ին կապող այլընտրանքային ճանապարհ, բայց երբ տեսնում ես, թե ադրբեջանցիներն ինչ ինտենսիվությամբ են կառուցում այդ ճանապարհը, մտածում ես՝ շատ հավանական է, որ այդ այլընտրանքային միջանցքը տեղափոխվի այնտեղ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնել է Քաշաթաղի շրջանի Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:
«Իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ Բերձորի բնակիչներին առաջարկել են տեղափոխվել Հին Շեն, Նոր Շեն, Արցախի կամ Հայաստանի մեկ այլ բնակավայր: Մենք նման առաջարկ չենք ստացել, ոչ էլ ինչ-որ բան է արվում այդ ուղղությամբ: Մենք բազմաթիվ մտահոգություններ ունենք. նույն Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի հետ կապված, այլընտրանքային միջանցքի հետ կապված: Մենք չգիտենք նույն այդ ճանապարհը, միջանցքը ինչքանով անվտանգ կլինի, և եթե պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, ապա որքանո՞վ լիարժեք կիրականացվի այդ վերահսկողությունը»,- ընդգծել է Բերձորի քաղաքապետը Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է թշնամու կրակի տակ հայտնված Խաչիկ գյուղում
Տեր Հովհաննես Մաթևոսյանը, որը հոգևոր ծառայություն է մատուցում Խաչիկ գյուղում, ֆեյսբուքյան էջում գրառում է արել գյուղում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ամբողջությամբ մերկ տղամարդը վազում Երևանի կենտրոնում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մի տղամարդ մերկ վազում Երևանի կենտրոնում։ Տեսանյութը համաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայհոյանքներ, լարված իրավիճակ՝ զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ
Դատախազության շենքի առջեւ այսօր՝ հունիսի 30-ին, բողոքի ակցիա իրականցնող զոհված զինծառայողների ծնողներից տասը մտան շենք՝...
Որքան գումար են հավաքել ուսուցիչների նվերների, ավարտական երեկույթի համար․ գործը ոստիկանությունում է
Հունիսի 27-ին Գյումրու թիվ 11 դպրոցի զինղեկ Կ․Գ․-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանության Մուշ բաժին՝ նշելով, որ դպրոցի տ...