Ինչ իրավիճակ է թշնամու կրակի տակ հայտնված Խաչիկ գյուղում
Տեր Հովհաննես Մաթևոսյանը, որը հոգևոր ծառայություն է մատուցում Խաչիկ գյուղում, ֆեյսբուքյան էջում գրառում է արել գյուղում իրավիճակի մասին։
«Սիրելինե՛րս, որպեսզի բոլորիդ անհատապես չպատասխանեմ. Խաչիկում կյանքը բնականոն հունով գնում է»,-գրել է նա։
Ավելի ուշ նա ևս մեկ գրառում է արել․ «Ասեմ ավելին՝ Խաչիկում երեխաները զբաղված են ամառային ճամբարով»։
Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ երեկ՝ ժամը 8:30-ի սահմանում, հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի Նիվա մակնիշի մեքենան։
Ավելի ուշ ՊՆ-ն հաստատել էր լուրը՝ տեղեկացնելով, որ հուլիսի 4-ին՝ ժամը 21։15-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում՝ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ տրամադրություններ են Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
«Հիմա Բերձորում նույն իրավիճակն է, ինչ մեկ ամիս կամ երկու ամիս առաջ էր: Ադրբեջանը ճանապարհ է կառուցում, բայց բնակչությու...
Կովդորում իրավիճակը լարված է․ տեղացիները պատասխանում են ադրբեջանցիներին
Տեղացիները տարբեր հաղորդագրություններ են նկարում Ռուսաստանի Կովդորի ադրբեջանական խանութների և այլ հաստատությունների վրա...
2,5 մլն դրամ են վճարել ու քեֆ արել Զվարթնոցի տաճարի տարածքում․ Aravot
Զվարթնոց պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում մի ընտանիք մկրտությունից հետո մեծ խնջույք է արել, հուշարձանի տարած...
«Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում «մե քե՜ֆ, մե ուրախությու՜ն»․ Shamshyan
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում օրեր առաջ քեֆ-ուրախություն է եղել՝ ինչ որ մարդիկ իրենց երեխաների...