2 ժամ նստած կրկնում էինք նույն արտահայտությունները. Ֆինլանդիայի ԱԳՆ-ն՝ Թուրքիայի հետ բանակցությունների մասին

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շուրջ տարաձայնությունները լուծելու համար Թուրքիայի հետ բանակցություններում բեկումնային պահը եղել է սուրճի ընդմիջումը: Այս մասին Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն ասել է ո իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ Անկարայի հետ ստորագրված համաձայնագիրը հաջողված է։

«Մենք երկար ժամանակ բանակցել ենք, և տեքստի շատ տարբերակներ կային։  Բանակցել ենք Անկարայում, մի քանի հանդիպում ենք ունեցել Բրյուսելում։ Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ մենք կկարողանանք լուծել դա (ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում) Մադրիդում, քանի որ շատ բաց հարցեր կային։ Հավանաբար սուրճի ընդմիջումը շրջադարձային կետն էր։ Կողմերը երկու ժամ նստել են՝ կրկնելով նույն արտահայտությունները, բայց սուրճի ընդմիջման ժամանակ մենք գտանք ստեղծագործ գաղափարներ և կարողացանք փոխել տեքստը՝ ընդհանուր լուծում գտնելու համար»,- պատմել է նախարարը՝ հավելելով, որ կողմերը երկու ժամ նստել են՝ կրկնելով նույն արտահայտությունները, բայց սուրճի ընդմիջման ժամանակ գտել ստեղծագործ գաղափարներ և կարողացել փոխել տեքստը՝ ընդհանուր լուծում գտնելու համար:

Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիան հետ է կանչել Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ հրավիրելու առնչությամբ իր առարկությունները։ 

Հաջորդիվ կողմերը պետք է համաձայնեցնեն անդամակցության պայմանները։ Շվեդիան և Ֆինլանդիան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, երբ և եթե բոլոր անդամ երկրների խորհրդարանները վավերացնեն այս որոշումը։

 

Քաղաքականություն