Ընդդիմադիրները խորհրդարան չեն գնա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դիմադրություն» շարժման կազմակերպիչների փոխանցմամբ՝ ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 1-ին, ինչի ժամանակ, ըստ երեւույթին, շարժման լիդերներն իրենց ելույթներում կանդրադառնան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելու մասին հայտարարությանը:
Թե ինչ կհետեւի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն ընդդիմադիրները հանրահավաքից հետո, դժվար է ասել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, նրանք ոչ միայն առաջիկայում, այլ նաեւ սեպտեմբերին՝ ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանին, խորհրդարան չեն գնա: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ասելով. «Խորհրդարան միայն սեփական օրակարգով ենք գնալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստոր...
Ընդդիմությունը շտապ հավաք է անցկացնում
«Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երիտասար...
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի հայտնի թաղամասերից մեկի հարցով
Ադրբեջանի իշխանություններն ընդդեմ Հայաստանի նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կապված Երեւանի «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասի հետ...
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակ...