1 միլիոն դրամ՝ 19 ժամացույցի համար․ Դատախազության ճոխ գնումները. ArmLur
ՀՀ գլխավոր դատախազությունը ձեռքի թվով 19 ժամացույց է գնել՝ պետական բյուջեից ծախսելով մոտ 1 մլն դրամ գումար: ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերով, դատախազությունը ձեռքի 14 հատ ժամացույց գնել է տղամարդու համար, իսկ 5-ը՝ կանանց: Ի դեպ, տղամարդու ձեռքի մեկ ժամացույցի համար պետական մարմինը վճարել է 55 000 դրամ, իսկ կանանց համար նախատեսված մեկ ժամացույցն արժեցել է 45 հազար 800 դրամ:
ArmLur.am-ը ծանոթանալով ժամացույցների նկարագրությանը՝ պարզեց, որ դրանք չժանգոտվող մետաղից են, ջրակայուն, գոտին բնական կաշի է, իսկ հենամարմնի հատկությունները՝ վարդագույն ոսկուց: Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պայմանագիր կնքել է «Էլ Դաբլյու Ար Գրուպ» ընկերության հետ, քանի որ մրցույթին մասնակցել է միայն այս կազմակերպությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է Range Rover-ը, որի վրա երեկ կրակել էին «Կալաշնիկով» ավտոմատից. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 5-ին, իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողայի...
Երկրաշարժ՝ Հայաստանում. զգացվել է նաև Երևանում. ինչ է հայտնի
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 07:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Ինքնակամ պոկեք ձեր գեներալի ուսադիրները, դուք արժանի չեք դրանց. Կարին Տոնոյանը՝ Օնիկ Գասպարյանին
5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան օնիկ գասպարյանի ուշացած խոստովա...
Բաթումի-Երևան գնացքը դեռ չի շարժվել. ինչ վիճակ է կայարանում
Բաթումի-Երևան գնացքը դեռ չի շարժվել Բաթումիից, ուղևորներին ասում են, որ երկաթուղու գծերի վրա մեկ այլ գնացք է շուռ...