Մետրոպոլիտենում ուղևորների մեկը կտրուկ վատացել է, շտապօգնություն են կանչել
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում քիչ առաջ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո շտապօգնություն են կանչել։
«Ժամը 22:05-ին «Բարեկամություն» կայարան ժամանող գնացքի մեջ ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Գնացք ընդունող-ուղարկող հերթապահը տեղեկացրել է կարգավարին, որը և շատ արագ կանչել է շտապօգնության բրիգադ։ Ժամը 22:20 - ին ժամանել է շտապօգնությունն ու տեղափոխել են ուղևորին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ուղևորը մոտ 50 տարեկան տղամարդ է։ Դեպքի հետ կապված ունեցել ենք գրաֆիկի փոքրիկ խախտում, որի համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,– NEWS.am-ին պարզաբանել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է Range Rover-ը, որի վրա երեկ կրակել էին «Կալաշնիկով» ավտոմատից. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 5-ին, իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողայի...
Երկրաշարժ՝ Հայաստանում. զգացվել է նաև Երևանում. ինչ է հայտնի
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 07:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. հայրը անասնագոմում հայտնաբերել է իր 15-ամյա տղայի կախված դին. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Մարտունու տարածաշրջ...
Ինքնակամ պոկեք ձեր գեներալի ուսադիրները, դուք արժանի չեք դրանց. Կարին Տոնոյանը՝ Օնիկ Գասպարյանին
5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան օնիկ գասպարյանի ուշացած խոստովանության, ին...