Փաշինյանի վրա ճնշում է եղել, թե Ստեփանակերտը կվերցնենք․ Արամ Սարգսյան․ Ա1+
«Ես գիտեմ, որ նոյեմբերի 6-ին պատրաստ էր փաստաթուղթ, որտեղ գրված է եղել «Մեղրիի միջանցք»։ Հայաստանի իշխանությունները չեն ստորագրել, ու խնդիրը հասել է մինչև նոյեմբերի 9-ը։ Նաև ճնշում է եղել, թե Ստեփանակերտը կվերցնենք։
ՀՀ իշխանությունները հասկացել են, որ դա դատավճիռ կլինի իրենց ժառանգների համար և չեն ստորագրել, ու մտել է այդ լղոզված 9-րդ կետը։ Նիկոլ Փաշինյանը միջանցքի մասին խոստում չի տվել, միջանցքի մասին խոստումը Ադրբեջանին ու Թուրքիային տվել է Վլադիմիր Պուտինը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով 44 օրյա պատերազմին ու հետագա զարգացումներին։
Նա նաև հավելում է, որ ՌԴ-ն Ադրբեջանին միջանցք է խոստացել, բայց չի կարողանում տալ, քանի որ Հայաստանն է ընդիմանում։ Արամ Սարգսյանի տեղեկություններով՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև նախապես պատերազմը սկսելու վերաբերյալ պայմանավորվածություն է եղել, բայց դրա մեջ չի մտել Հադրութի գրավումն ու Թուրքիայի կողմից Արաքս գետն անցնելնը և մշտադիտարկման կենտրոն հիմնելը։ Բայց եղավ, քանի որ Ռուսաստանն այսօր չի կարողանում հակադրվել Թուրքիային։
Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ ասում է, ռուսական շրջանակներում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատերազմի պարտության համար ավելի շատ Սերժ Սարգսյանին է մեղադրում, քան թե Նիկոլ Փաշինյանին։
Ինչ վերաբերում է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու քայլին, Արամ Սարգսյանն ասում է՝ նրան «կրկնակի գցել են»։ Նախ ռուսները չեն տվել ակնկալվող աջակցությունը, այնուհետև՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, որի անդամ էր Վանեցյանի ղեկավարած կուսակցությունը։
Մանրամասները՝ կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
Ըստ էության Լաչինում ընտանիքներ չեն բնակվում. Փաշինյան
Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու...
Երբ է իջեցվել Արցախի կարգավիճակը. Փաշինյանը մանրամասնել է
2016 թ. համանախագահների ներկայացրած առաջարկները ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին ոչ այլ ինչ են, քան նշաձող իջեցնելու կոչ,...
Ջհանգիրյանը գունեղ արտահայտություններ է օգտագործել Փաշինյանի հասցեին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում օրեր առաջ մարտահրավեր հնչեցրեց` ուղղված Ռուբեն Վարդազարյանին՝...