
Քադիրովը հայտնել է, որ Չեչնիայում կստեղծվի 4 ռազմական գումարտակ

Ռամզան Քադիրովը հայտնել է, որ Չեչնիայի Հանրապետությունում կձևավորվի չորս ռազմական գումարտակ՝ «Հյուսիս-Ախմատ», «Հարավ-Ախմատ», «Արևմուտք-Ախմատ» և «Վոստոկ-Ախմատ»՝ տպավորիչ թվով անձնակազմով, գրում է Kp. ru-ն:
«Ռազմական կոնտինգենտի կազմում կլինեն միայն չեչեն տղաներ: Նրանք կհամալրեն ՌԴ ՊՆ զորքերը... Ամբողջությամբ հագեցած անձնակազմով նոր գումարտակներ ստեղծելու ցանկությունը պայմանավորված է տարածաշրջանի երիտասարդության ծայրահեղ հայրենասիրական տրամադրությամբ»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում։
Քադիրովի խոսքով՝ հայրենիքի համար տեր կանգնելու ցանկացողների թիվը երկրաչափական աճ է գրանցում, «և մեր խնդիրն է նրանց նման հնարավորություն տալը»։