Սերժ Սարգսյանը չի ընդունել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին, քանի որ օրեր առաջ իր անհամաձայնությունն էր հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկին:
Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին Հիմնադրամի նիստին մասնակցության առաջարկը ևս Սերժ Սարգսյանը մերժել էր՝ համարելով ոչ նպատակահարմար:
«Մինչև հիմնադրամը և ՀՀ կառավարությունը չապահովեն պատշաճ հաշվետվողականություն և մեր ժողովրդին չներկայացնեն իրենց հավաքագրված միլիարդավոր դրամների ծախսման ուղղությունների, արդյունավետության, հիմնադրամի կանոնադրական նպատակներին համապատասխանության վերաբերյալ փաստարկված, արժանահավատ տվյալներ և չվերականգնեն հիմնադրամի նկատմամբ վստահությունը մանրազնին քննության արդյունքում, հիմնադրամի գործունեությունը, ցավոք, շարունակելու է իրականացվել սասանված հեղինակության և անվստահության պայմաններում, ինչը մեծագույն հարված է համահայկական նպատակների իրագործմանն աջակցող այս կարևոր կառույցին»,- այդ ժամանակ նշել էր ՀՀ երրորդ նախագահը՝ Հիմնադրամի նիստին մասնակցելու առաջարկին ի պատասխան:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խու...
Որ երկրների դեսպաններին է հետ կանչել Զելենսկին և ինչու
Զելենսկին աշխատանքից ազատել է Վրաստանում, Սլովակիայում, Պորտուգալիայում, Իրանում և Լիբանանում դեսպաններին: Ավելի վաղ Ուկ...
Կրեմլին չի հետաքրքրում Պուտինի լուսանկարների վերաբերյալ Արեւմուտքի արձագանքը
Կրեմլում հետաքրքրված չեն, թե Արեւմուտքում ում են «ոգեւորում» արձակուրդի ընթացքում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի լուսանկար...
Կիեւը պետք է համաձայնի մեր պայմաններին և նստի բանակցությունների սեղանի շուրջ. Դմիտրի Պեսկովը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հեռուստահաղորդման ժամանակ ասել է...