ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը:
«Վերջին օրերին հնչած մեկնաբանությունների կապակցությամբ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը, որտեղ ասվում է.
«Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:
Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։
Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը»,֊ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Որ երկրների դեսպաններին է հետ կանչել Զելենսկին և ինչու
Զելենսկին աշխատանքից ազատել է Վրաստանում, Սլովակիայում, Պորտուգալիայում, Իրանում և Լիբանանում դեսպաններին: Ավելի վաղ Ուկ...
Սերժ Սարգսյանը չի ընդունել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31...
Կրեմլին չի հետաքրքրում Պուտինի լուսանկարների վերաբերյալ Արեւմուտքի արձագանքը
Կրեմլում հետաքրքրված չեն, թե Արեւմուտքում ում են «ոգեւորում» արձակուրդի ընթացքում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի լուսանկար...
Կիեւը պետք է համաձայնի մեր պայմաններին և նստի բանակցությունների սեղանի շուրջ. Դմիտրի Պեսկովը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հեռուստահաղորդման ժամանակ ասել է...