Պապիկյանն և Շոյգուն կհանդիպեն
Հունիսի 24-ին, Մոսկվայում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, հայտնում են ՊՆ-ից։
Քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում՝ միջազգային ռազմաքաղաքական զարգացումները և աճող վտանգներն ու մարտահրավերները ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգային միջավայրի համար։ Նիստի մասնակիցները քննարկել են նաև մարդասիրական ականազերծման ինժեներական համատեղ ստորաբաժանում ձևավորելու, ռազմակրթական ոլորտում համագործակցության խորացման, ԱՊՀ մասնակից պետությունների ԶՈՒ կապի, ինչպես նաև ՀՕՊ միասնական համակարգերի ձևավորման համար անհրաժեշտ իրավական և կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։
Համաձայնեցվել է նաև խորհրդի 2023 թվականի գործունեության ծրագիրը։ Նիստի արդյունքներով ստորագրվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումները, ինչպես նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 30-ամյակին նվիրված համատեղ հայտարարությունը:
Հաշվի առնելով հայ-ռուսական ռազմական համագործակցության հագեցած օրակարգը և հարաբերությունների դաշնակցային բնույթը, լրացուցիչ պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսին Մոսկվայում կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը:
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
Ինչ է նկատի ունեցել Ջհանգիրյանը. մանրամասներ
«Երբ ասել եմ իմ վզին դրածա, նկատի եմ ունեցել, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե ինչ որ մեկն ինձ պարտադրել է...
Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի ընդդիմադիր խմբակցություններն 9 պատգամավորի ստորագրություն են հավաքել եւ դիմել ԱԺ-...
ՀՅԴ անդամ Սարա Թանզիլին ընտրվել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր
ՀՅԴ անդամ Սարա Թանզիլին համառ պայքարում ընտրվել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտն...