ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նոր պատմական բացարձակ ռեկորդ ունենք». Փաշինյան
Այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մայիսի ընթացքում մենք նոր պատմական բացարձակ ռեկորդ ունենք Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի: Մայիսին Հայաստանում արձանագրվել է 673 224 վճարովի աշխատատեղ:
«Մենք հաշվառում ենք միայն ու միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել է աշխատավարձ եւ եկամտային հարկ: 2021-ի մայիսի համեմատ աշխատատեղերն ավել են 38 273-ով կամ 6 տոկոսով:2019-ի մայիսի համեմատ ավել են 72 359-ով կամ 12 տոկոսով, իսկ 2018-ի մայիսի նկատմամբ՝ 125 235-ով: Այսինքն 2018-ի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է, ի հայտ է եկել ավելի քան 125 հազար աշխատատեղ:
Հաջորդ կարեւոր նորությունը, որը նույնպես ռեկորդային ցուցնաիշ է, աշխատավարձի ֆոնդն է: Այսինքն բոլոր աշխատողներին վճարած ընդհանուր աշխատավարձը: Այդ ֆոնդը մայիսին կազմել է 160 մլրդ 56 մլն դրամ: Այս ցուցանիշը 2021-ի մայիսի համեմատ ավել է 4 մլրդ 531 մլն դրամով, իսկ 2018-ի մայիսի համեմատ ավել է 63 մլրդ 369 մլն դրամով կամ 65 տոկոսով»,-ընդգծեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով` այս տարվա մայիսին եկամտային հարկի ընդհանուր ցուցանիշը կազմել է 32 մլրդ 741 մլն դրամ, որը 2021-ի մայիսի համեմատ ավել է 3 մլր 811 մլն դրամով, իսկ 2018-ի մայիսի նկատմամբ ավել է 8 մլրդ 578 մլն դրամով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նորմալ է եղել՝ դե գյուղ տեղ ա, ինչ պարտադիր է, որ կանայք կաբլուկով կոշիկ հագնեն». Փաշինյան
Այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախարարների հետ քննարկելով փողոցների մաքրո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկել է Լավրովի և Բայրամովի հանդիպումը
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայ...
Դիլիջանում հանդիպել են Փաշինյանն ու Ղարիբաշվիլին. ինչ են քննարկել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Հայտնում են ՀՀ վարչապետի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրկել է թագուհու իրանը․ Բայդենը խախտել է թագավորական արարողակարգը
ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խախտել է թագավորական արարողակարգը։ Հակառակ կանոնների՝ Ջո Բայդենը...