Դիլիջանում հանդիպել են Փաշինյանն ու Ղարիբաշվիլին. ինչ են քննարկել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ:
Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը, Շոլցը և Դրագին ժամանել են Կիև․ հայտնի է այցի նպատակը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ժամանել են Կիև։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նորմալ է եղել՝ դե գյուղ տեղ ա, ինչ պարտադիր է, որ կանայք կաբլուկով կոշիկ հագնեն». Փաշինյան
Այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախարարների հետ քննարկելով փողոցների մաքրո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նոր պատմական բացարձակ ռեկորդ ունենք». Փաշինյան
Այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մայիսի ընթացքում մենք նոր պատմական բացարձա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկել է Լավրովի և Բայրամովի հանդիպումը
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայ...