Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում ՌԴ-ի դեմ. որոնք են դրանք
Մեծ Բրիտանիան սահմանում Է ֆունտ ստեռլինգի եւ ԵՄ-ի երկրների թղթադրամների ՌԴ արտահանման արգելք, արգելում Է ավիավառելիքի արտահանումը: Այդ մասին ասվում Է բրիտանական կառավարության կողմից հունիսի 23-ին տարածված հայտարարության մեջ:
Մասնավորապես, նոր միջոցառումները ներառում են «ռեակտիվ շարժիչների համար վառելիքը, ինչպես նաեւ վառելիքի հավելանյութերը Ռուսաստան արտահանելու կամ Ռուսաստանում օգտագործելու արգելք»: Սահմանվում Է նաեւ այն թղթադրամների արգելք, որոնք արժեմեծացվել են ֆունտ ստեռլինգով, եւ ԵՄ-ի երկրների թղթադրամները Ռուսաստան արտահանելու կամ այնտեղ օգտագործելու, այդ թղթադրամները Ռուսաստանի հետ կապված անձանց տրամադրելու կամ ուղարկելու, եւ դրանք ՌԴ-ում օգտագործելու արգելք:
Բացի այդ, ընդլայնվել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները տեխնիկական օգնության, ֆինանսական ծառայությունների եւ միջնորդական ծառայությունների տրամադրման բնագավառում, որոնք կապված են երկաթի ու պողպատի ներմուծման հետ:
Մտցվում են լրացուցիչ սահմանափակումներ այն ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման վրա, որոնք կապված են նավթավերամշակման բնագավառի, կարեւորագույն ճյուղային ապրանքների հետ: Սահմանափակումները վերաբերում են նաեւ այն ապրանքներին, որոնք կարող են օգտագործվել քիմիական եւ կենսաբանական զենքի արտադրության համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա. հայտնի է պատճառը
ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունը մ...
«Անիմաստ է լինել կոտրված դիրքերում». ուկրաինական բանակը լքում է Սևերոդոնեցկը
Այսօր՝ հունիսի 24-ի առավոտյան, Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Գայդայը գրել է, որ ուկրաինական բանակը ստիպված կլին...
Լավրովը Բաքվում ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն...
«BRICS-ի հեղինակությունը և նրա ազդեցությունը համաշխարհային ասպարեզում անշեղորեն մեծանում են». Պուտին
BRICS-ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում մշտապես բարձրանում Է, դա կապված Է տնտեսական, քաղաքական եւ մարդկային ներ...