Սպորտ

Որքան կլինի Մխիթարյանի աշխատավարձը «Ինտերում»

Unknown 253 դիտում
Որքան կլինի Մխիթարյանի աշխատավարձը «Ինտերում»

 Միլան «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես  կներկայացնի հունիսի 22-ին, այս մասին գրում է Football Italia-ն: Ըստ պարբերականի, Մխիթարյանի աշխատավարձը հավելավճարներով կկազմի մոտ 4,2 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

 

Ավելի վաղ «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է շրջանառվող լուրերը. «Կհաստատեմ, որ մենք անվճար ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Նրանց հետ կնքվել են պայմանագրեր»:

 

Մխիթարյանն իտալական Սերիա Ա-ում է 2019 թվականից: Հռոմեական «Ռոմայի» կազմում հայ կիսապաշտպանը դարձել է Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության հաղթող:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250