«Նրանք, ինչպես ասում են, հին ընկերներ են»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «20-րդ դարասկզբին Ռուսաստանում ցարական ոստիկանության գաղտնի գործակալ կար, ով հավատացյալ ժողովրդին հավատացնում էր, որ ցարը տեղյակ չէ ժողովրդի վատ վիճակին, երկրում տիրող անօրինականություններին և ժողովրդին առաջնորդեց դեպի ցարական պալատ, որտեղ տեղի ունեցավ ժողովրդի սպանդ,1905թվականի հունվարի 9-ի «արյունոտ կիրակին»։ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրության հրապարակումից հետո որոշ իրավապաշտպաներ, պախարակելով Ջահանգիրյանին, փորձում են մաքուր ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, իբր Գ․ Ջահանգիրյանը ինքնուրույն է գործել, իզուր հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշիյնանը իր նոր, մաքուր թիմում մեծ տեղ է տվել հին, տխրահռչակ Ջհանգիրյանին։ Այդ մարդիկ գործում են՝ ինչպես ժամանակին քահանա Գապոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէ՞ր կոչ անում փակել դատարանների դռները, հայտարարում՝ Հայաստանում դատավոր կա՞, որ չկատարի իմ ասածը, և այլն։
Հիշեցնենք՝ օրեր առաջ սկանդալային հարցազրույց էր հրապարակվել՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի զրույցից։ |