
Խաղաղության պայմանագիր դեռ երկար ժամանակ չի լինի. Լապշինը՝ Երևանի և Բաքվի «խաղերի» մասին

«Երևանն ու Բաքուն բանակցություններ են «խաղում», խաղաղության պայմանագիր դեռ երկար ժամանակ չի լինի։ Հայաստանին ձեռնտու չէ դրա ստորագրումը, բայց անհրաժեշտ է շարունակել բանակցությունները լավ գործընկերոջ տպավորություն թողնելու համար»,-24TV-ի եթերում ասել է լրագրող Ալեքսանդր Լապշինը։
Նա կարծում է, որ սահմանների բացման դեպքում Հայաստանը գումար չի աշխատելու, ընդամենը գլխացավ է ստանալու, այդ պատճառով չարժի համաձայնել խաղաղության պայմանագրին։
«Իսրայելն արաբական մի շարք երկրների հետ խաղաղության պայմանագիր կնքել է, քանի որ այն շահավետ է։ Հայաստանը հարցին պետք է մոտենա իր հետաքրքրություններից ելնելով»,- նշել է Լապշինը։
Բանախոսը համոզմունք է հայտնել, որ առանց Ռուսաստանի տարածաշրջանում ոչ մի հարց չի լուծվի, և քանի դեռ Ուկրաինայի հետ կոնֆլիկտն ընթանում է, այս հարցում դադար կլինի։