Թուրքիան կարող է անախորժություններ ստեղծել Վաշինգտոնի համար. Bloomberg
ԱՄՆ-ը պետք է պատրաստվի դիմակայել Թուրքիային, քանի որ այս երկիրը կարող է անախորժություններ ստեղծել Վաշինգտոնի համար։ Այս մասին Bloomberg-ի սյունակում գրում է ամերիկացի լրագրող Բոբի Գոշը։
Հեղինակի կարծիքով` երկրում տիրող տնտեսական ճգնաժամը Թուրքիային մղում է Արևմուտքի հետ առճակատման։ Այս իրավիճակում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստիպված կլինի կատարվածի համար մեղադրել արտաքին ուժերին, մասնավորապես Եվրոպային ու ԱՄՆ-ին։
«Նա արդեն սկսել է ուժեղացնել իր հռետորաբանությունը ԱՄՆ-ի և Եվրոպայի դեմ: Անցյալ շաբաթ երիտասարդ թուրքերի հետ մանրակրկիտ ծրագրված հանդիպման ժամանակ նա Արևմուտքին որակեց որպես խաբեբա և անվստահելի: Գնաճի և արժույթի արժեզրկման կրկնակի բեռի տակ ընկած թուրքերը ստիպված կլինեն մեղադրել ԱՄՆ-ին և Եվրոպային, այլ ոչ թե իրենց նախագահին»,- գրում է Ղոշը։
Հեղինակը նշել է, որ Թուրքիան արդեն բռնել է Արևմուտքի հետ առճակատման ճանապարհը՝ հիշեցնելով Անկարայի մերժումը ՆԱՏՕ-ի ընդլայնմանը Սկանդինավյան թերակղզում, ինչպես նաև Էգեյան ծովում թուրք-հունական հակամարտությունը։
«Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է պատրաստվեն Էրդողանի կողմից էլ ավելի շատ ցեխ շպրտելուն և դիմադրությանը», - եզրափակել է Գոշը:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը գնում է Ադրբեջան` պատերազմից հետո ստորագրված փաստաթղթերի հետ կապված հարցեր քննարկելու
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հունիսի 23-ից 24-ը ՌԴ արտգործնախարար Ս...
Ընդդիմությունը շտապ հավաք է հրավիրում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ...
«Հայաստանը ստորագրել է». Ալիևի մանիպուլատիվ հայտարարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացումը տարածաշրջանում «խա...
«Քոչարյան-Սարգսյան-Դաշնակցություն» եռյակը ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթի մի հատվածը նվիրեց Արցախի հա...