Որն է մոլորակի ամենավտանգավոր վայրը` ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ հակամարտության սպառնալիքի տեսանկյունից. Politico
Բելառուսից Կալինինգրադ ձգվող «Սուվալկի միջանցքը», որով այժմ անցնում է Լեհաստանի և Լիտվայի սահմանը, այժմ հիփոթետիկ առումով մոլորակի ամենավտանգավոր վայրն է՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ հակամարտության սպառնալիքի տեսանկյունից։ Այդ մասին գրում է Politico-ն։
«Գտնվելով Լիտվայի հարավ-արևմտյան սահմանին, Դրուսկինինկայը մտնում է ռազմավարական տարածքի նեղ շերտ, որը հայտնի է որպես «Սուվալկի միջանցքը»... Արևմտյան ռազմական պլանավորողները զգուշացնում են, որ այդ տարածքը, ամենայն հավանականությամբ, կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին թիրախներից մեկը, եթե նա երբևէ որոշի Ուկրաինայում պատերազմը վերածել ՆԱՏՕ-ի հետ ուղիղ բախման», - ասվում է հոդվածում:
Politico-ն հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ի երկրների տարածքով միջանցք կառուցելու Ռուսաստանի փորձերը ուղղակի բախման կհանգեցնեն կողմերի միջև, որոնցից յուրաքանչյուրն ունի միջուկային զենք։ Մտավախությունն ուժեղացնում է այն փաստը, որ Լիտվայի երկաթուղիները վերջերս ծանուցել են Կալինինգրադին, որ հունիսի 18-ից կդադարեցվի ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքների տարանցումը։
Միաժամանակ լրագրողները խոստովանում են, որ ներկայում հիմքեր չկան ենթադրելու, որ նման հարձակումն անխուսափելի է։
Մոտ 100 կմ երկարությամբ հիպոթետիկ միջանցքի անվանումը (ի պատիվ սահմանամերձ լեհական քաղաքի) 2015 թվականին տվել է Էստոնիայի նախկին նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը։ Այն ժամանակ նա փորձում էր Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ապացուցել մերձբալթյան երկրների «խոցելիությունը» այն պատճառով, որ Ռուսաստանը կարող է կտրել Լիտվային, Լատվիային և Էստոնիան ՆԱՏՕ-ի մնացած երկրներից։
Նմանատիպ հոդվածներ
Ընդդիմությունը շտապ հավաք է հրավիրում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ...
Լավրովը գնում է Ադրբեջան` պատերազմից հետո ստորագրված փաստաթղթերի հետ կապված հարցեր քննարկելու
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հունիսի 23-ից 24-ը ՌԴ արտգործնախարար Ս...
«Քոչարյան-Սարգսյան-Դաշնակցություն» եռյակը ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթի մի հատվածը նվիրեց Արցախի հա...
«Հայաստանը ստորագրել է». Ալիևի մանիպուլատիվ հայտարարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացումը տարածաշրջանում «խա...