«Ոչ մեկ չի կարող երաշխավորվել, որ գերի ընկած ամերիկացիները մահապատժի չեն ենթարկվի». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող երաշխավորել, որ Ուկրաինայում գերի ընկած ամերիկացի նախկին զինծառայողները մահապատժի չեն ենթարկվի, հայտնում է gazeta.ru-ը: «Ոչինչ չեմ կարող երաշխավորել, դատավճիռը կախված է հետաքննության ընթացքից»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի կամավորներ 39-ամյա Ալեքսանդր Դրյուկեն և 27-ամյա Էնդի Հյուն անհետ կորել են: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կապի մեջ է ուկրաինական կողմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից գերեվարված ամերիկացիների հարցով: |
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը․ FIP
Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստոր...
Նիկոլ Փաշինյանը Կատարում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմե...
18+․ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարդազարյան-Ջհանգիրյան զրույցից
Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասուլիսի ժամանակ ձայնագրություն է հր...