Քաղաքականություն

Միշուստինն առաջարկել է արագացնել անցումը ԵԱՏՄ ազգային արժույթներին

Միշուստինն առաջարկել է արագացնել անցումը ԵԱՏՄ ազգային արժույթներին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է արագացնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև առևտրում ազգային արժույթներով վճարման անցումը։ Այդ մասին նա հայտարարել է Բելառուսի…

 Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է արագացնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև առևտրում ազգային արժույթներով վճարման անցումը։ Այդ մասին նա հայտարարել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։

 

«Մենք առաջարկում ենք արագացնել անցումը մեր սեփական միջազգային ֆինանսական կարգավորման մեխանիզմներին»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը։

 

Միշուստինը նաև առաջարկել է ընդլայնել արտաքին առևտրային գործարքներում ազգային արժույթների օգտագործման պրակտիկան`ԵԱՏՄ անդամ երկրների և այն պետությունների միջև, որոնք ապացուցել են իրենց վստահելի գործընկերներ լինելու հանգամանքը։

 

Հիշեցնենք` Հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս կարևորել էր ԵԱՏՄ փոխադարձ առևտրում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացումը։

 

Գրիգորյանը հայտնել էր, որ փոխադարձ առևտրի և արժույթի հարցը մշտապես ԵԱՏՄ օրակարգում է։ Ըստ նրա` որքան էլ որ այդ ոլորտում ազգային արժույթի մասնաբաժինն ավելացել է, բայց դա դեռ ցանկալի արդյունքը չէ, քանի որ արտարժույթներից կախվածության մակարդակը շարունակում է բարձր մնալ ու լուրջ ծախսեր առաջ բերել։

ՀՀ փոխվարչապետի դիտարկմամբ` այդ հավելյալ ծախսերը նաև գնաճի խթան են դառնում` լուրջ ազդեցություն թողնելով հատկապես սոցիալական ոլորտի վրա։

Նմանատիպ հոդվածներ

«Քոչարյան-Սարգսյան-Դաշնակցություն» եռյակը ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Փաշինյանի հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթի մի հատվածը նվիրեց Արցախի հա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250