«Մենք դարձել էինք պատերազմի մասին ռուսական ամենամեծ ալիքը». YouTube-ը ջնջել է WarGonzo նախագծի ալիքը
Ռուսական WarGonzo նախագծի ալիքը YouTube տեսահոսթինգային ցանցը ջնջել է: Այն հիմնել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։
YouTube-ի ադմինիստրացիան հայտնել է, որ լրագրողները խախտել են որոշակի կանոններ:
տեղեկատվությունը փոխանցում է dailystorm.ru-ն։
WarGonzo-ի Telegram ալիքում նշված է, որ YouTube-ը մեկ ամիս առաջ է ջնջել նախագծի ալիքը։ WarGonzo-ն հրապարակել է YouTube-ից ստացած հաղորդագրությունը.
«Մենք ստուգեցինք և պարզեցինք, որ դուք խախտել եք մեր համայնքի սկզբունքները: Արդյունքում ձեր ալիքը ջնջվել է»։
WarGonzo-ի թիմը հայտնել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո YouTube-ը «անընդհատ արգելափակել է իրենց ալիքը՝ սխալներ գտնելով ամենասովորական տեսանյութերում»։
«Այս հարթակում մեր բաժանորդների թիվը վստահորեն մոտենում էր մեկ միլիոնին, մենք դարձել էինք պատերազմի մասին ռուսական ամենամեծ ալիքը»,- ասել են լրագրողները։
Նմանատիպ հոդվածներ
Կարևոր փաստաթղթեր, 1000 ԱՄՆ դոլար. հայտնի հրապարակախոսի հարսին կողոպտել են
Հունիսի 19-ին, ժամը 22։00-ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Տեր-Գուլանյա...
Նոր մանրամասներ` Ապարանի արյունալի միջադեպի հետևանքով վիրավորում ստացածների առողջական վիճակի մասին
Հունիսի 19-ին Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան միջնահատվածում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետևան...
«Ասել է, որ կարծես ինչ–որ բան է այրվում կրծքավանդակի շրջանում». նոր մանրամասներ` Շատունովի մահվան մասին
Ռուս երգիչ Յուրի Շատունովի մահվան մասին StarHit-ին պատմել է նրա պրոդյուսեր Արկադի Կուդրիշովը: «Երբեք չի բողոքել սրտի ցավ...
«Կարծում եմ՝ կարիերայիս վերջին փուլում եմ». Բրեդ Փիթ
GQ-ին տված հարցազրույցում հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը հայտարարել է դերասանական կարիերայի վերջին փուլի մասին։ Վերջինիս...