Կարևոր փաստաթղթեր, 1000 ԱՄՆ դոլար. հայտնի հրապարակախոսի հարսին կողոպտել են
Հունիսի 19-ին, ժամը 22։00-ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Տեր-Գուլանյանից, ով հայտնել է, որ ժամը 21։30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում իր կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Դ. Տեր-Գուլանյանը հայտնել է, որ գողացված դրամապանակի մեջ եղել են կարևոր փաստաթղթեր, 1000 ԱՄՆ դոլար և դրամ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում անձնական ունեցվածքի գողության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դավիթ Տեր-Գուլանյանը սիրված մտավորական, գրող-հրապարակախոս, արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանի որդին է։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ` Ապարանի արյունալի միջադեպի հետևանքով վիրավորում ստացածների առողջական վիճակի մասին
Հունիսի 19-ին Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան միջնահատվածում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետևան...
«Ասել է, որ կարծես ինչ–որ բան է այրվում կրծքավանդակի շրջանում». նոր մանրամասներ` Շատունովի մահվան մասին
Ռուս երգիչ Յուրի Շատունովի մահվան մասին StarHit-ին պատմել է նրա պրոդյուսեր Արկադի Կուդրիշովը: «Երբեք չի բողոքել սրտի ցավ...
«Մենք դարձել էինք պատերազմի մասին ռուսական ամենամեծ ալիքը». YouTube-ը ջնջել է WarGonzo նախագծի ալիքը
Ռուսական WarGonzo նախագծի ալիքը YouTube տեսահոսթինգային ցանցը ջնջել է: Այն հիմնել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։ YouT...
«Կարծում եմ՝ կարիերայիս վերջին փուլում եմ». Բրեդ Փիթ
GQ-ին տված հարցազրույցում հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը հայտարարել է դերասանական կարիերայի վերջին փուլի մասին։ Վերջինիս...