Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնում է` Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու շուրջ կոնսենսուս կա
ԵՄ երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու հարցում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Կլեման Բոնը։
«Մենք քննարկել ենք հունիսի 23-24-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որը նվիրված է լինելու Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալուն: Մենք այսօր քննարկել ենք այդ հարցը, և այս քննարկումները ցույց են տվել, որ կա մեծ կոնսենսուս. նույնիսկ կասեի լիակատար կոնսենսուս այս հարցում առաջ շարժվելու համար»,- ասել է Բոնը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը առաջարկել է Ուկրաինային և Մոլդովային տրամադրել Եվրամիության թեկնածուների կարգավիճակ։ Միաժամանակ ԵՀ-ն կոչ է արել ճանաչել Վրաստանի եվրոպական ձգտումները, սակայն թեկնածուի կարգավիճակ դեռ չտրամադրել։ Որոշումը ԵՄ առաջնորդները կընդունեն հունիսի 23-24-ին։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը գնում է Ադրբեջան` պատերազմից հետո ստորագրված փաստաթղթերի հետ կապված հարցեր քննարկելու
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հունիսի 23-ից 24-ը ՌԴ արտգործնախարար Ս...
Ընդդիմությունը շտապ հավաք է հրավիրում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ...
«Հայաստանը ստորագրել է». Ալիևի մանիպուլատիվ հայտարարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացումը տարածաշրջանում «խա...
«Քոչարյան-Սարգսյան-Դաշնակցություն» եռյակը ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթի մի հատվածը նվիրեց Արցախի հա...