Քաղաքականություն

ՀԱՊԿ-ի ուժերի ներգրավման տարբերակը չի դիտարկվում. Պեսկով

ՀԱՊԿ-ի ուժերի ներգրավման տարբերակը չի դիտարկվում. Պեսկով
Ուկրաինայի հատուկ գործողությունում ՀԱՊԿ-ի ուժերի ներգրավման տարբերակը չի դիտարկվում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ոչ, այդ տարբերակը…

Ուկրաինայի հատուկ գործողությունում ՀԱՊԿ-ի ուժերի ներգրավման տարբերակը չի դիտարկվում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

«Ոչ, այդ տարբերակը չի դիտարկվում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում դիտարկվում է Ուկրաինայի հատուկ գործողությունում ՀԱՊԿ-ի ուժերի ներգրավման տարբերակը։

 

Պեսկովը նշել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  մեծ նշանակությունը։ «ՀԱՊԿ-ը ոչ հեռավոր անցյալում ցուցադրել է իր արդյունավետությունը, օպերատիվությունն ու պիտանիությունը։ ՀԱՊԿ-ի զարգացումը մեր առաջնահերթություններից մեկն է արտաքին քաղաքականության ոլորտում»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Նմանատիպ հոդվածներ

«Քոչարյան-Սարգսյան-Դաշնակցություն» եռյակը ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Փաշինյանի հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթի մի հատվածը նվիրեց Արցախի հա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250