Քաղաքականություն

Բրիտանիայում ՌԴ դեսպանին թույլ չեն տվել մտնել խորհրդարան

Բրիտանիայում ՌԴ դեսպանին թույլ չեն տվել մտնել խորհրդարան
Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կելինին և այլ ռուս դիվանագետներին արգելված է այցելել բրիտանական խորհրդարանի շենք։ Արգելքի մասին գրում է Guardian թերթը՝ վկայակոչելով Լորդերի պալատի և Համայնքների…

 Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կելինին և այլ ռուս դիվանագետներին արգելված է այցելել բրիտանական խորհրդարանի շենք։ Արգելքի մասին գրում է Guardian թերթը՝ վկայակոչելով Լորդերի պալատի և Համայնքների պալատի խոսնակների տարածած հաղորդագրությունը։ 

«Որպես Ռուսաստանի կառավարության պաշտոնապես հավատարմագրված ներկայացուցիչ՝ դեսպանին չեն դիմավորի խորհրդարանական նստավայրում»,- մեջբերում է աղբյուրը բրիտանացի խորհրդարանականներին ուղղված ուղերձից։ Ինչպես երևում է նշված փաստաթղթից, արգելքը մտցվում է մինչև հետագա ծանուցում։ 

Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայում արգելքը վերաբերում է նաև Ռուսաստանի Դաշնության այլ պաշտոնապես հավատարմագրված դիվանագետներին և պաշտոնյաներին: 

Նշվում է, որ այս արգելքը երկրում գործում է ոչ պաշտոնապես Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր։ Դա հենց հիմա առաջին անգամ գրավոր հաստատված է:

Նմանատիպ հոդվածներ

«Քոչարյան-Սարգսյան-Դաշնակցություն» եռյակը ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Փաշինյանի հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթի մի հատվածը նվիրեց Արցախի հա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250