Ողբերգական դեպք՝ Երևանում գործող «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում. կա 1 զոհ, 1 վիրավոր․ մանրամասներ
Այսօր` հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 3/6 հասցեում պայթյուն է տեղի ունեցել, և կա 1 զոհ, 1 վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարակա վարչության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ նշված տարածքը պատկանում է «Վելլար գրուպ» ՍՊԸ-ին, դեպքն էլ տեղի է ունեցել նշված ՍՊԸ-ի երկաթի տեղամասում։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք․ ֆուտբոլի դաշտում հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսատան աշխատակցի կախված դին
Երեկ՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:50–ի սահմաններում Պտղավան բնակավայրի բնակչ...
Պարզվել է ինքնասպանություն գործած անձի ինքնությունը
Հունիսի 11-ին հաղորդվել էր Դավիթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով մոտ 30 տարեկան, ինքնությունը չպարզված անձի ինքնասպանո...
ՀՐԱՏԱՊ․ Արին Բերդի փողոցում պայթյուն է որոտացել․ ըստ նախնական տեղեկության՝ կա 1 զոհ և 1 տուժած
Հունիսի 18-ին՝ ժամը 12։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արին Բերդի թիվ 3/...
Հրդեհ Երևանի Կոնդ թաղամասում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Հունիսի 18-ին, ժամը 12։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասի տներից մե...