Ողբերգական դեպք. «Գազպրոմ Արմենիա»-ի 30-ամյա աշխատակիցը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հունիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ անձը չպարզված դի են տեղափոխել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հարություն Գ-ն էր։ Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում Հարություն Գ-ն, ով աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ում՝ որպես ավտոկռունկավար, նշված ՓԲԸ-ին պատկանող ավտոպարկի բակում օդամղիչով փորձել է լիցքավորել «ԶԻԼԿՍ-3575Ա» մակնիշի ավտոմեքենայի անվադողը, ինչի արդյունքում, անվահեծի երկաթյա օղակը ամրացման տեղից դուրս թռչելով, հարվածել է նրա դեմքի շրջանին։ Հարություն Գ-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք․ ֆուտբոլի դաշտում հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսատան աշխատակցի կախված դին
Երեկ՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:50–ի սահմաններում Պտղավան բնակավայրի բնակչ...
Արտակարգ դեպք Երևանում․ քիչ առաջ ամուսինը դանակահարել է կնոջը և փախուստի դիմել
Այսօր, հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահա...
Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ մեքենան վերածվել է մոխրակույտի
Այսօր, հունիսի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարա...
Պարզվել է ինքնասպանություն գործած անձի ինքնությունը
Հունիսի 11-ին հաղորդվել էր Դավիթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով մոտ 30 տարեկան, ինքնությունը չպարզված անձի ինքնասպանո...