Ցավոք, կորուստներ կան. Զելենսկին տեղեկություններ է հայտնել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը «ցավալի կորուստներ» են կրել ռազմական գործողություններում վերջին մեկ օրվա ընթացքում։ Այս մասին նա ասել է իր պաշտոնական թելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում։

«Ամենադաժան մարտերը նախկինի պես Սևերոդոնեցկում են և մերձակա բոլոր քաղաքներում ու համայնքներում: Ցավոք, կորուստներ կան, և դրանք ցավալի են»,- ասել է Զելենսկին։

Նա նաև հավելել է, որ ուկրաինական զորքերը կորուստներ են կրել նաև Խարկովի մարզում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Ռուսաստանը շարունակում է ուկրաինացիներին ահաբեկել հրթիռային հարձակումներով և Սևերոդոնեցկի կենտրոնից դուրս է մղել Ուկրաինայի զինված ուժերին։

Քաղաքականություն